ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի եռակողմ գագաթաժողովը տեղի կունենա մայիսի երկրորդ կեսին Հիրոսիմայում, հայտնում է Jiji-ն՝ վկայակոչելով աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ հանդիպումը ծրագրվում է «մեծ յոթնյակի» գագաթաժողովին զուգահեռ, որը պետք է տեղի ունենա նույն ժամին եւ նույն վայրում։

Ինչպես նշվում է, երեք երկրների ղեկավարների բանակցությունների հիմնական թեմաները պետք է լինեն Չինաստանի ազդեցության մեծացմանը եւ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրին դիմակայելու վերաբերյալ հարցերը։ Jiji-ն նշում է, որ ԱՄՆ-Հարավային Կորեա-Ճապոնիա գագաթաժողովը անդրադառնալու է համագործակցության ամրապնդմանը։

Ակնկալվում է, որ հանդիպմանն ընդառաջ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան պետք է առաջին անգամ այցելի Հարավային Կորեա։ Ինչ վերաբերում է գագաթաժողովին, ապա վերջին անգամ երեք պետությունների ղեկավարները հանդիպել են 2022 թվականի նոյեմբերին։