Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը Patriot PAC-3 համալիրները տեղակայում են Օկինավա պրեֆեկտուրայի հեռավոր կղզիներում՝ անհրաժեշտության դեպքում ԿԺԴՀ-ի հրթիռի բեկորները որսալու համար, որով Փհենյանը նախատեսում է ռազմական արբանյակ արձակել: Այս մասին երկուշաբթի հայտնել է Kyodo գործակալությունը։
Զենիթահրթիռային համակարգերը տեղակայվում են Միյակո, Իսիգակի եւ Յոնագունի կղզիներում։ Այնտեղ հակաօդային պաշտպանության համակարգերը չեն տեղակայվում մշտական հիմքի վրա, սակայն դրանք ժամանակավորապես տեղակայվել են 2012 եւ 2016 թվականներին Միյակոյում եւ Իսիգակում, երբ Փհենյանը արբանյակներ էր արձաում։ Այդ ժամանակ դրանք չէին գործարկվել։





























