Իռլանդիայում Ուկրաինայի դեսպան Լարիսա Գերասկոն կոչ է անում դադարեցնել Jameson վիսկիի գնումը՝ ի նշան Ռուսաստանում առևտուրը վերականգնելու ընկերության որոշման դեմ բողոքի։
RTE-ի փոխանցմամբ՝ Գերասկոն Jameson ընկերությանը մեղադրել է Ուկրաինայում ռուսական ագրեսիան ֆինանսավորելու մեջ՝ Ռուսաստանում առևտուրը շարունակելով։ Նշվում է, որ Jameson ընկերությունը, որը պատկանում է ֆրանսիական Pernod Ricard-ին, վերսկսել է վաճառքը Ռուսաստանում՝ հայտարարելով, որ լիովին հետևում է բոլոր միջազգային պատժամիջոցներին։
Ընկերությունը հայտարարել է, որ այս որոշումը կայացրել է իր տեղական թիմերին, նրանց ապրուստի միջոցները և նրանց ընտանիքների բարեկեցությունը պաշտպանելու համար:
Սակայն, Գերասկոն ասել է, որ համաձայն չէ Ռուսաստանում բիզնեսը վերականգնելու՝ ընկերության հիմնավորման հետ:





























