Սևծովյան նավատորմը՝ հակաօդային պաշտպանության ուժերի հետ, հետ է մղում անօդաչու սարքերի հարձակումը Սևաստոպոլի արտաքին ճանապարհի վրա։ Մեկ անօդաչու թռչող սարք է խոցվել, երկուշաբթի օրը Telegram-ի իր ալիքում գրել է Սևաստոպոլի քաղաքապետ Միխայիլ Ռազվոժաևը, փոխանցում է ТАСС-ը։

Երկուշաբթի օրը Ղրիմի արևմուտքում նույնպես անօդաչու թռչող սարք էր խոցվել, այս մասին իր Telegram ալիքում հայտնել էր հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

Սևաստոպոլը Սևծովյան նավատորմի գլխավոր բազան է։ Վերջին հարձակումներից մեկը տեղի էր ունեցել ապրիլի 29-ին։