Ավելի քան 2,2 հազար մարդ ներկա կլինի Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի թագադրմանը, որը տեղի կունենա մայիսի 6-ին Վեսթմինսթերյան աբբայությունում։ Երկուշաբթի օրը Բուքինգհեմյան պալատի տարածած հաղորդագրության համաձայն՝ նրանց կազմում հյուրեր են լինելու 203 երկրներից, որոնցում ամենաբարձր մակարդակով ներկայացված են մոտ 100 երկրներ, հաղորդում է ТАСС-ը։

Չարլզ III-ի թագադրումը տեղի կունենա Էլիզաբեթ II-ի մահից ութ ամիս անց։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, արարողության հրավերներ են ստացել Հունգարիայի, Իռլանդիայի, Լեհաստանի, Ֆիլիպինների, Ֆրանսիայի, Իսպանիայի և Շվեդիայի թագավորները, Մոնակոյի արքայազնը, Ճապոնիայի կայսերական պալատը, Եվրամիության առաջնորդները և բրիտանական քաղաքական էսթաբլիշմենթի ներկայացուցիչները։