Բելգիայի ոստիկանությունը կալանավորել է յոթ մարդու, որոնց կասկածում են ահաբեկչության կազմակերպման մեջ։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է Belga գործակալությունը՝ հղում կատարելով երկրի դատախազությանը։
Դաշնային դատախազության հետաքննության ընթացքում իրականացվել է ինը խուզարկություն Արեւմտյան եւ Արեւելյան Ֆլանդրիայի մի քանի քաղաքներում։ Կասկածյալների մոտ ահաբեկչության կազմակերպման պլաններ եւ տեղեկություններ չեն հայտնաբերվել, կալանքի պատճառ է հանդիսացել այն, որ նրանք զենք են որոնել։
Բոլոր յոթ անձինք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցներ են։
Ավելի ուշ դատավորը կհրապարակի գործի վերաբերյալ կայացրած որոշումը։ Ձերբակալման օրդեր տալիս կալանավորվածներին կարող են ներկայացվել մահափորձերի, ահաբեկչական գործունեությանը մասնակցելու եւ ահաբեկչություն կազմակերպման մեղադրանքներ։





























