Սան Պաուլում ընթացող շախմատի Մեծ սաղավարտի եզրափակիչ մրցաշարի երրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ 5 միավորով զբաղեցնում է երկրորդ տեղը: Առաջատարն ուկրաինացի Վասիլի Իվանչուկն է, որը սեւերով հաղթեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին եւ վաստակեց 7 միավոր: Պարտություն կրեց նաեւ Մագնուս Կարլսենը: Նորվեգացին սեւերով տանուլ տվեց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյին: Նակամուրան ու Վալյեխոն ունեն 3-ական, Անանդն ու Կարլսենը` 2-ական միավոր:
Այսօր, սեպտեմբերի 29-ին մրցաշարում հանգստի օր է:




























