Doritos չիփսերի ստեղծող Արչ Վեսթը մահացել է անցած հանգստյան օրերին 97 տարեկան հասակում: Վեսթի խնդրանքով, երբ նրա դին իջեցրել են գերեզման, ավանդական վարդի թերթիկների փոխարեն նրա դագաղի վրա լցրել են խրթխրթան կարտոֆիլ, որը այդքան հռչակավոր էր դարձրել նրան:

Նշենք, որ Վեսթը «չիփսային մասնագիտության» միակ ներկայացուցիչը չէ, ով օրիգինալ թաղում էր ցանկացել: Pringles չիփսերի տուփի դիզայներ Ֆրեդերիկ Բորը խնդրել էր դիակիզումից հետո իր աճյունն ամփոփել չիփսի տուփի մեջ: Բորի երեխաները կատարել էին հոր խնդրանք եւ «աճյունասափոր» էին գնել հենց ճանապարհին, հաղորդում է BBC-ն: