Ծագումով հայ ֆրանսիացի հումորիստ Մաթյո Մադենյանը սեպտեմբերի 27-ից կալանքի տակ է վերցվել` Ազգային ճակատի (Ֆրանսիայի աջ ազգայնական կուսակցություն) ընտրողների հասցեին արված դիտողության համար: Այս մասին տեղեկացնում է «Jeanmarcmorandini.com» կայքը:
Ֆրանսիական «Direct 8» հեռուստաալիքի եթերում նա ասել է, թե «Ազգային ճակատի ընտրողների 18%-ը շան որդիք են»: Սեպտեմբերի 27-ին նա համացանցում տեսանյութ է դրել, որտեղ «իր ոճով» ներողություն է խնդրել, այսինքն «ներողություն է խնդրել բոլոր շան որդիներից»:
Ինչպես հաղորդում է «Nouvelles d`Arménie»-ին, սեպտեմբերի 19 -ին Մադենյանը հանդես էր եկել Մարսելում Հայաստանի անկախության տոնին նվիրված համերգին` Պասկալ Լեժիտիմյուսի եւ Պատրիկ Ֆիորիի հետ:




























