Հայ ազգային կոնգրեսի` սեպտեմբերի 30-ին նախատեսված հանրահավաքում ոչ մի նոր բան չի լինելու: Այս մասին այսօր` սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը, նշելով, որ ուղղակի կկայանա հերթական հանրահավաքը:
Անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն ընդհատված երկխոսությանը, նա նշել է, որ հավատում է, որ այն կշարունակվի, քանի որ բխում է ժողովրդի ու պետության շահերից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀԱԿ-ը առկախել է իշխանությունների հետ երկխոսությունը, հայտարարելով, որ պատճառը ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ձերբակալությունն է, որին ՀԱԿ-ը քաղբանտարկյալ է համարում:




























