Տալլինի Լասնյամայաե բնակելի համալիրում, սեպտեմբերի 28-ին, հայտնաբերել են էստոնական բասկետբոլի նախկին աստղ, 36-ամյա Կերտ Կեսկյուլայի դին` կտրող վերքերով, հայտնել է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Սպանություն» հոդվածով: Առայժմ ոչ ոք չի ձերբակալվել:

Կեսկյուլան խաղացել է մի քանի բասկետբոլային ակումբներում, իսկ 90-ականներին եղել է Էստոնիայի առաջնության արծաթե մեդալակիր: