Սեպտեմբերի 30-ին կլրանա խորհրդային եւ ռուսական կինոյի ամենավառ աստղերից մեկի` Լյուդմիլա Գուրչենկոյի մահվան կես տարին:
Այս տարելիցի մոտենալուն զուգահեռ, լրատվամիջոցները փորձում են պարզել Գուրչենկոյի ժառանգության հավակնորդների հարաբերությունները, որոնց թվում են արտիստուհու ամուսինը` Սերգեյ Սենինը եւ դուստրը` Մարիան, ում հետ Գուրչենկոն երկարատեւ ժամանակ կոնֆլիկտի մեջ է եղել, հաղորդում է dni.ru-ն:
Բայց, ինչպես երեւում է, սկանդալը չի ստացվում: Մաշան Լյուդմիլա Գուրչենկոյի ուղիղ ժառանգորդն է, որի մասին «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում խոստովանել է արտիստուհու ամուսինը` Սերգեյ Սենինը:
«Մաշան ժառանգորդ է եւ կստանա ամեն ինչ, ինչպես սահմանված է օրենքով: Ցավոք, կամ ավելի ճիշտ բարեբախտաբար, մենք ստիպված չենք լինի կիսել միլիոնները, որովհետեւ մենք այն չենք ունեցել»,- ասել է նա:

























