2023թ. առաջին կիսամյակում տնտեսական աճը Հայաստանում տարեկան կտրվածքով կազմել է 12,2 տոկոս, բայց առաջ են գալիս դանդաղման նշաններ։ Այս մասին նշվել է Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի փորձագետների վերլուծությունում։
2022թ. տնտեսական աճը կազմել է 14,2 տոկոս։ Արտադրական հատվածում գրանցվել է 7,8 տոկոսի աճ, ծառայությունների ոլորտում՝ 28,2, ընդ որում՝ շինարարության եւ առեւտրի ոլորտներում գրանցվել է աճի երկնիշ ցուցանիշ։
Ծառայությունների, հատկապես տեղեկատվական, հաղորդակցային եւ զբոսաշրջության ծառայությունների ոլորտը շահել է պահանջարկի աճից ոչ ռեզիդենտների կողմից։ Ընդ որում՝ դրամական փոխանցումների զուտ ներհոսքը գրեթե կրկնապատկվել է 2022թ.՝ ի հաշիվ Հայաստանում ապաստանած Ռուսաստանի քաղաքացիներից փոխանցումների մոտ յոթակի ավելացման։
Տարեկան գնաճը նվազել է՝ 2023թ. մարտին հասնելով 5,4 տոկոսի, արտացոլելով դրամավարկային քաղաքականության խստացումն ու ազգային արժույթի ռեւալվացիան 2022թ. ընթացքում։




























