Ամենից հաճախ ինքնասպանության մասին մտքերը ծնվում են դեկտեմբերին, վաղ առավոտյան՝ ժամը 4-6-ը։ Ինքնասպանությունների բարձրակետը գրանցվում է գարնանը եւ ամռան սկզբին։ Այսպիսի եզրակացությունների է եկել գիտնականների միջազգային թիմը վեցամյա հետազոտության ընթացքում, որին մասնակցել են տասը հազար մարդիկ, գրել է Naked Science-ը։
Ձմռանն արեւի լույսի անբավարարության պատճառով մարդկանց հոգեվիճակը վատանում է, այստեղից էլ՝ ինքնասպանության մասին մտքերը։ Իսկ ինքնասպան լինում են մոտ կես տարի հետո, քանի որ օրվա լուսավոր մասի ավելանալուն զուգընթաց ի հայտ են գալիս մտածածը պլանավորելու եւ իրականացնելու էներգիա եւ ուժեր։
Հետազոտության մասնակիցների շրջանում կային ինչպես ինքնասպանության փորձ ունեցող, այնպես էլ չունեցող մարդիկ։ Առաջինների մոտ տրամադրության դինամիկան մեկ տարվա ընթացքում ավելի վառ էր արտահայտված։





























