Շվեդ կենսաբաններն ուսումնասիրել են 159 ցեղատեսակների շների եւ գայլերի գանգերը։ Նրանք հայտնաբերել են, որ վերջին 150 տարում առաջ եկած ժամանակակից ցեղատեսակները մարմնի չափերի համեմատ ավելի մեծ գանգ ունեն։

Ընդ որում՝ բազմաթիվ այլ հետազոտություններ ցույց են տվել, որ վայրի կենդանիների ընտելացումը զգալիորեն փոքրացնում է նրանց ուղեղի չափը։ Դա կարող է լինել գոյատեւելու ռեսուրսների պահանջարկի նվազման արձագանքը։

Սակայն նոր հետազոտության արդյունքն անսպասելի էր։ Գայլի ուղեղի չափը 24 տոկոսով ավելի մեծ էր, քան նույն չափի շան ուղեղինը, բայց, որքան ավելի շատ է ցեղատեսակը տարբերվել գայլից գենետիկայի տեսակետից, այնքան ավելի մեծ է նրա ուղեղը։

Հավանաբար, շների ընտելացումը հազար տարի առաջ սկզբնապես փոքրացրել է նրանց ուղեղի մի մասը, բայց ժամանակակից բուծումը վերջին մեկուկես դարում առաջ է բերել որոշակի կոգնիտիվ աճ։