Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին պայմանավորվել են իրենց մոտ ընդունել աֆրիկյան առաջնորդների առաքելությունը ՝ քննարկելու հակամարտության հնարավոր խաղաղ ծրագիրը, հայտնում է G1-ը:
«Երկու առաջնորդների հետ իմ զրույցները ցույց տվեցին, որ նրանք երկուսն էլ պատրաստ են ընդունել աֆրիկյան առաջնորդներին եւ քննարկել, թե ինչպես կարելի է վերջ տալ այս հակամարտությանը»,-ասել է Ռամաֆոսան Սինգապուրի վարչապետի հետ մամուլի ասուլիսում:
«Կհաջողվի դա, թե՝ ոչ, կախված կլինի այն քննարկումներից, որոնք տեղի կունենան»,-հավելել է նա։
Նրա խոսքով՝ դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինի խաղաղության ծրագրի արդյունքը։
Ռամաֆոսան հայտարարել է, որ խաղաղության ծրագրին աջակցել են նաեւ Սենեգալի, Ուգանդայի եւ Եգիպտոսի առաջնորդները՝ հավելելով, որ նախաձեռնության մասին տեղեկացվել են նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան:
Վաշինգտոնն ու Լոնդոնը «զգուշավոր» աջակցություն են հայտնել խաղաղության ծրագրին, հավելել է Ռամաֆոսան:





























