Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստորս-Կանը եւ ֆրանսիացի գրող Տրիստան Բանոն, ով մեղադրում է նրան սեռական ոտնձգությունների մեջ, առերեսվել են: Կինը ցանկանում էր «նայել նրա աչքերի մեջ»: Իսկ Ստրոս-Կանը հրաժարվել է ներողություն խնդրել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ 2011 թվի հուլիսին ֆրանսիացի գրող եւ լրագրող Տրիստան Բանոնը հայց է ներկայացրել Ստրոս-Կանի դեմ` մեղադրելով նրան 2002 թվին սեռական ոտնձգություն գործելու մեջ: Կինը պնդում է, որ 2002-ին դատարան չի դիմել, քանի որ մայրը խնդրել է դա չանել, քանի որ աշխատում էր Սոցիալիստական կուսակցությունում, որի անդամ էր Ստրոս-Կանը: Հայցը ներկայացվել էր այն բանից հետո, երբ ԱՄՀ-ի նախկին ղեկավարին մեղադրեցին Sofitel հյուանոցի սպասուհուն բռնաբարելու մեջ: Ստրոս-Կանն այդ գործով արդարացվել է: Նա չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքները: