Կյանքի 88-րդ տարում մահացել է լեգենդար «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմի հեղինակ, ռեժիսոր եւ սցենարիստ Տատյանա Լիոզնովան: Նա մահացել է այսօր` սեպտեմբերի 29-ին, Մոսկվայում, երկարատեւ հիվանդությունից հետո, հաղորդում է mk.ru-ն` վկայակոչելով Լիոզնովայի մոտ ընկերոջը` «Կինոպրոցես» ամսագրի գլխավոր խմբագիր Վլաչեսլավ Շմիրովին:

«Նա մահացել է երկարատեւ հիվանդությունից հետո, հիվանդանոցում, երեկոյան ժամը 18:00-ին»,- ասել է Շմիրովը:

Նրա խոսքով, «նա հանգում էր արդեն մարտից»: «Ժամանաշրջաններ են եղել, երբ նա կարճ ժամանակով վերադառնում էր տուն, ապ անորից` հիվանդանոց»,- նշել է Շմիրովը:

Հիշեցնենք, որ Լիոզնովայի ամենահայտնի ֆիլմը «Գարնան 17 ակնթարթ»-ն է:

Տատյանա Լիոզնովան ծնվել է 1924-ի հուլիսի 20-ին` Մոսկվայում: 1949-ին ավարտել է Համառուսաստանյան կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը: Տատյանայի առաջին բեմադրությունը եղել է «Սրտի հիշողությունը», որը բարձր է գնահատվել կինոքննադատների եւ հանդիսատեսի կողմից: Այնուհետեւ ստեղծվել են «Եվդոկիա», «Նրանց ենթարկվում է երկինքը», «Մենք` ներքոստորագրյալներս», «Կառնավալ» եւ այլ բեմադրություններ: