Մինսկը եւ Մոսկվան միասին կդիմակայեն երկու երկրների ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձի։ Այս մասին նշվել է Բելառուսի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարների՝ Ռուսաստանի եւ Բելառուսի ընդհանուր արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ հայտարարությունում, որը Սերգեյ Ալեյնիկը եւ Սերգեյ Լավրովը ստորագրել են Մոսկվայում այսօր կայացած բանակցությունների արդյունքների հիման վրա, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ն։
«Մինսկը եւ Մոսկվան համատեղ աշխատում են մեր ընդհանուր անվտանգության արտաքին սպառնալիքների վերացման ուղղությամբ, որոնք բխում են ոչ բարեկամական երկրների կողմից, կդիմակայեն քաղաքական եւ անօրինական պատժամիջոցային ճնշմանը, ինչպես նաեւ մեր երկրների ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձի»,- ընդգծվել է փաստաթղթում։




























