Իսլանդիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Միացյալ Թագավորության՝ Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Ասիայի եւ Միավորված ազգերի կազմակերպության հարցերով պետնախարար լորդ Թարիք Ահմադի հետ, հաղորդում է АПА-ն։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցերը։ Բայրամովը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա է արդյունավետ համագործակցություն քաղաքական, տնտեսական, էներգետիկ, ինչպես նաեւ անվտանգության, առեւտրի, ներդրումների, տրանսպորտի, կրթության, մշակույթի ոլորտներում, ընդգծել հարաբերությունների հետագա զարգացման համար առկա հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը: Թարիք Ահմադը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած ժամանակահատվածում Ադրբեջանի եւ Միացյալ Թագավորության միջեւ ձեւավորվել է փոխշահավետ ռազմավարական համագործակցության օրակարգ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում: Նա կարեւորել է երկրների միջեւ ռազմավարական երկխոսության ընդլայնումը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,-հաղորդագրությունը մեջբերում է լրատվամիջոցը։




























