Վրաստանի Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են հանրապետության վեց քաղաքացու՝ կապված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ։ Ինչպես չորեքշաբթի հայտնել են գրատեսչությունից, նրանք ծրագրել են ահաբեկչություններ իրականացնել տարբեր երկրներում։
«Դատարանի որոշման հիման վրա իրականացված լայնածավալ հատուկ գործողության արդյունքում Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի կողմից ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմնակիցները։ Հակաահաբեկչական գործողությունը միաժամանակ իրականացվել է չորս վայրում, ձերբակալվել է Վրաստանի վեց քաղաքացի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, առգրավվել է զինամթերք եւ պայթուցիկ նյութեր։ Քրեական հետաքննություն է սկսվել նաեւ օտարերկրյա քաղաքացու նկատմամբ, որը տեղափոխվել է ՆԳՆ միգրացիոն վարչության ժամանակավոր տեղակայման կենտրոն։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ ահաբեկչական գործունեության մասին տեղեկատվությունը փոխանցվել է գործընկեր երկրների լիազոր մարմիններին։





























