Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է աֆրիկյան մի շարք երկրների խաղաղ նախաձեռնությունը:
ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամաֆոսան մայիսի 13-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Զելենսկուն պատմել է Ուկրաինա այցելելու մտադրության մասին՝ որպես Աֆրիկայի մի քանի պետությունների առաքելության մաս։ Այս մասին Զելենսկու խոսնակը հայտնել է «Украинская правда»-ին։
«Ուկրաինայի նախագահը ողջունել է նման խաղաղ նախաձեռնությունը։ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ընդունել բարձրաստիճան հյուրերին Ուկրաինայում, լսել նրանց առաջարկները, խոսել ուկրաինական խաղաղության բանաձեւի մասին եւ հրավիրել միանալ դրա իրականացմանը»,-ասել է խոսնակը։
Մայիսի 16-ին Սիրիլ Ռամաֆոսան հայտնել է, որ Աֆրիկայի երկրները նոր նախաձեռնություն են առաջարկել ուկրաինացիների դեմ Ռուսաստանի պատերազմն ավարտելու համար: Նրա խոսքով ՝ միջնորդական ջանքերին կմասնակցեն Եգիպտոսը, Հարավային Աֆրիկան, Ուգանդան, Սենեգալը, Զամբիան եւ Կոնգոյի Հանրապետությունը:
Ռամաֆոսան ասել է, որ աֆրիկյան երկրների ղեկավարների պատվիրակությունը նախատեսում է այցելել Կիեւ եւ Մոսկվա, որպեսզի հնարավորինս շուտ խաղաղ ծրագիր ներկայացնի:




























