Հացահատիկի գործարքը, որի շնորհիվ Ուկրաինան արտադրանք է արտահանում Սեւ ծովի անվտանգ միջանցքով, կշարունակի աշխատել։
Ինչպես գրում է Bloomberg-ը՝ հղում անելով թուրք պաշտոնյաներին, Ռուսաստանն, իբր, դադարել է արգելափակել պայմանավորվածությունը եւ համաձայնություն է տվել:
«Համաձայնագիրը, որը թույլ է տալիս Ուկրաինային Սեւ ծովով առանցքային նավահանգիստներից պարենամթերք արտահանել, նախատեսում են շարունակել»,-նշում է պարբերականը։




























