Հացահատիկի գործարքը երկարաձգվում է երկու ամսով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին այս հարցով Անկարայի նախաձեռնություններին աջակցելու համար: Նա խոստացել է, որ Թուրքիան կներդնի բոլոր ջանքերը գործարքն ամբողջությամբ իրականացնելու համար։ 

Սեւծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենի եւ պարարտանյութերի արտահանում Սեւ ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում է Ստամբուլում տեղակայված համատեղ համակարգող կենտրոնը։