Մայիսի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ոստիկանության ղեկավարության և Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի ժ/պ Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակության հետ այցելել է Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրի շինհրապարակ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանց է ներկայացվել վարչական համալիրի մակետը, շինաշխատանքների ծավալներն ու ժամկետները։

Ներքին գործերի նախարարն ու հյուրերը ծանոթացնել են շինարարական աշխատանքներին և եղել են Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի հրամանատարության և օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական շենքերում, ավտոտնտեսությունում, մարզական համալիրում, հրաձգարանում։

Ներքին գործերի նախարարը շինաշխատանքների ընթացքի վերաբերյալ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տվել է հանձնարարականներ։