Ավելի քան 1000 տարվա վաղեմություն ունեցող Աստվածաշունչը Նյու Յորքում 38,1 մլն դոլարով վաճառվել է Sotheby's աճուրդում: Հրատարակությունը դարձել է աճուրդում երբեւէ վաճառված ամենաթանկ ձեռագիրը։
«Այսօր պատմական առանձին աճուրդում վաճառվել է ամենահին եւ ամբողջական եբրայերեն Աստվածաշունչը 38,1 միլիոն դոլարով»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, գիրքը մոտ 1100 տարեկան է։
Աստվածաշունչը գնել է ամերիկացի նախկին դիվանագետ Ալֆրեդ Մոզեսը ամերիկյան ոչ առեւտրային կազմակերպության անունից, որն այն կփոխանցի Թել Ավիվում տեղակայված ANU թանգարանին, նշում է Sotheby's-ը։




























