87 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ ընտանիքի ղեկավար Շրիչանդ Հինդուջան, գրում է Sky News-ը։ 

Հինդուջա ընտանիքի ներկայացուցիչն ասել է, որ միլիարդատերը «խաղաղ լքել է մեզ»։  

Sky News-ը հիշեցրել է, որ Շրիչանդի եղբայրը՝ Գոպիչանդը, վիճարկում էր ակտիվների կառավարման լիազորագրի օրինականությունը, որը գործարարը տվել էր իր դուստրերին, քանի որ ընտանիքի ղեկավարը տառապում էր դեմենցիայով։

Անցած տարի Sunday Times պարբերականը Հինդուջա ընտանիքը, որի կարողությունը գնահատվում էր 20 մլրդ ֆունտ, անվանել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ ընտանիքը: