Lady Gaga-ն եւ Շերը համատեղ երգ են ձայնագրել` The Greatest Thing, որը կթողարկվի հոկտեմբերին: Lady Gaga-ի մշտական պրոդյուսերի խոսքով, դուետը լրիվ պատահական է ստացվել:
«Մենք Գագայի հետ այդ ստեղծագործությունը ձայնագրել էինք մի քանի տարի առաջ եւ պարզապես սիրահարվել դրան: Ես զարմանում եմ, թե ինչու մինչ այս չենք թողարկել այդ երգը: Հետո ես պատահաբար հիշեցի, որ իմ եւ Շերի մենեջերները փորձում էին միացնել մեզ: Ես մտածեցի. «Աստված իմ, ես ուզում եմ աշխատել Շերի հետ, առնվազն հանդիպել նրա հետ»: Դրանից հետո մենք հանդիպեցինք, որտեղ ես նրան մի քանի երգ առաջարկեցի եւ նա ընտրեց հենց սա»,- Lady Gaga-ի պրոդյուսերի խոսքերն է մեջբերել RedOne Fashiontime-ը:



























