ՀԱՊԿ անդամ պետությունները բավականաչափ ուժ ունեն, որպեսզի չմասնատվեն։ БЕЛТА-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Իհարկե, մենք բավականաչափ ուժ ունենք, որպեսզի մեզ չմասնատեն։ Կարեւորը դա է»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ երկրների համախմբվածության խնդիրն իրականում շատ լուրջ է։ «Աշխարհաքաղաքական իրավիճակը լարված է, եւ ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտում կան բազմաթիվ ճգնաժամային պահեր։ Դա եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի միջեւ հակամարտության խնդիրն է, եւ՛ Ղրղըզստանի ու Տաջիկստանի միջեւ սահմանային հարցերը»,- նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները հավաքվել են Մինսկում՝ մասնակցելու կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Պատվիրակությունների ղեկավարները հանդիպում են ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:





























