Հազար խորանարդ մետր բնական գազի բորսայական արժեքը նվազել է 350 դոլարի նշագծից։ 2021 թվականի հունիսի 7-ից աճուրդում նման ցածր արժեքներ չեն գրանցվել, վկայում են լոնդոնյան բորսայի տվյալները։

Նիդեռլանդական TTF հանգույցում հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է մինչեւ հազար խորանարդ մետրի դիմաց 348,3 դոլար կամ ՄՎտժ-ի դիմաց 31,1 եվրո:  

Նման դինամիկայի հիմնական պատճառներից են դարձել եվրոպական ստորգետնյա գազի պահեստարանների համեմատաբար բարձր լցվածությունը, բարենպաստ եղանակային պայմանները եւ հեղուկացված բնական գազի մեծ ներմուծումը տարածաշրջանի երկրներ: Վերոնշյալ գործոնների արդյունքում եվրոպական պետություններին հաջողվել է լրացնել տեղական ստորգետնյա գազի պահեստարանների իրենց ընդհանուր տարողությունից 64 տոկոսով։