Էստոնիայի անվտանգության ոստիկանությունը կարծում է, որ հանրապետությունում ամբողջությամբ վերացվել է «ռուսական հատուկ ծառայությունների ռեզիդենտուրան»: Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Մարգո Փալոսոնը, փոխանցում է ERR-ը։

«Էստոնիայում ռուսական հատուկ ծառայությունների ռեզիդենտուրան վերացվել է, մենք հետախուզական ռեզիդենտուրա չունենք»,-նշել է նա։

Նրա գնահատմամբ՝ հատուկ ծառայությունների գործունեության առումով ամենամեծ սպառնալիքը գալիս է Էստոնիայի բնակիչների՝ Ռուսաստան այցելությունից։

«Հավաքագրման մեծ մասն, իհարկե, տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության տարածքում»,-ասել է նա։

Նա նաեւ հավելել է, որ Էստոնիայում 15 տարվա ընթացքում ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար դատապարտվել է 20 մարդ։

«Կիբեռհետախուզությունը, ազդանշանային հետախուզությունը շարունակվում են»,-ամփոփել է նա։