Միացյալ Նահանգներն ուղիղ երկխոսություն է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ անկախ այն բանից, թե դրանք որտեղ են անցկացվում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը` մեկնաբանելով մայիսի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։

Նա սկզբունքորեն կարևոր է համարել կողմերի միջև ուղիղ բանակցությունները։

«Նա՝ [Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքատուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն], շարունակում է խորապես ներգրավված լինել այս հարցում... ։ Մայիսի սկզբին մեր հյուրընկալած բանակցությունները որակում ենք կառուցողական: Կողմերն իրենք են համաձայնել որոշակի դրույթների շուրջ: Այժմ նրանք ավելի լավ են հասկանում միմյանց: Ողջունում ենք շարունակական երկխոսությունն այս թեմայի շուրջ»,- նշել է Պատելը: