Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության 5-րդ տուրում Միկայի թիմերը հաղթանակ տարան: Տղամարդկանց մրցաշարում հայկական թիմը 4,5:1,5 հաշվով հաղթեց Գլասինաչ Սոկոլաչին եւ մցաշարի ավարտից երկու տուր առաջ 21,5 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: Առաջատարը Սանկտ Պետերբուրգն է` 25 միավոր:

Կանանց մրցաշարում Միկան 2,5:1,5 հաշվով հաղթեց Գիպրորեչտրանսին եւ 14 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: