Հացահատիկային գործարքի խնդրահարույց հարցերի շուրջ Թուրքիայի, ՄԱԿ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի տեխնիկական պատվիրակությունների բանակցություններն առաջիկա օրերին հնարավոր են առցանց ձեւաչափով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ աղբյուրը:

«Առաջիկա օրերին մենք սպասում ենք տեխնիկական պատվիրակությունների բանակցությունների շարունակմանը, որոնք զարգացումները կներկայացնեն իրենց իշխանություններին»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նա հավելել է, որ քննարկումները կարող են տեղի ունենալ առցանց ձեւաչափով։

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը հայտարարել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ ՄԱԿ-ի մասնակցությամբ հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ: