Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ հայտարարել է, որ Եվրամիությունը շուտով կկարողանա Ուկրաինային մատակարարել F-16 կործանիչներ։

Բորելի խոսքով՝ ԵՄ-ն ողջունում է ուկրաինական զորքերին F-16 կործանիչներ մատակարարելու G7-ի որոշումը։

«Դա շատ լավ գաղափար է, դա G7-ի կողմից հիանալի քայլ է։ Օդաչուների ուսուցումն արդեն սկսվել է, եւ ես հույս ունեմ, որ մենք շուտով կկարողանանք Ուկրաինային մատակարարել այդ զինատեսակը»,-ասել է նա։