Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է, որ Ճապոնիայում այդպես էլ չի հանդիպել  իր բրազիլացի գործընկեր Իգնասիո Լուլա դա Սիլվայի հետ։

«Ես հանդիպել եմ գրեթե բոլոր առաջնորդների հետ, բայց բոլորն ունեն իրենց ժամանակացույցը, ուստի մենք չկարողացանք հանդիպել Բրազիլիայի նախագահի հետ»,-ասել է նա «Ուկրաինսկայա պրավդա»-ին։   

Հարցին, թե արդյոք Զելենսկին հիասթափված է, որ չի հանդիպել բրազիլացի գործընկերոջ հետ, նա պատասխանել է. «Կարծում եմ՝ դա նրան հիասթափեցնում է», եւ ժպտացել։

Իր հերթին Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին չի ներկայացել իր հետ հանդիպմանը, որը պետք է կայանար Հիրոսիմայում G7 գագաթնաժողովի շրջանակներում: