Չինաստանում կարեւոր տեղեկատվական ենթակառուցվածքի ազգային օպերատորներին արգելվել է ապրանքներ գնել չիպեր արտադրող ամերիկյան Micron Technology-ից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ ընկերության արտադրանքը սպառնում է ազգային կիբերանվտանգությանը։

Ավելի վաղ Չինաստանը սկսել է ստուգել չիպեր արտադրող Micron ընկերությանը՝ ազգային անվտանգությանը սպառնացող հնարավոր վտանգի պատճառով։