Պերուի Կոնգրեսի (խորհրդարանի) միջազգային գործերի հանձնաժողովը երկուշաբթի քվեարկել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին պերսոնա նոն գրատա հայտարարելու օգտին՝ հարավամերիկյան հանրապետության իշխանությունների հասցեին արված քննդատության պատճառով։
«Միջազգային գործերի հանձնաժողովը տասնմեկ «կողմ» ձայներով հավանություն է տվել այն բանաձեւին, որը դատապարտում է Մեքսիկայի նախագահ Անդրես Լոպես Օբրադորի հայտարարությունները եւ նրան պերսոնա նոն գրատա է հայտարարում»,- նշվել է խորհրդարանի թվիթերյան էջում։
Այժմ նախաձեռնությունը պետք է դիտարկի Կոնգրեսի պլենումը։ Այս տարվա փետրվարին Պերուի խորհրդարանը արդեն պերսոնա նոն գրատա էր հայտարարել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին։
Ավելի վաղ Լոպես Օբրադորը Պերուի նախագահ Դինա Բոլուարտեին ուզուրպատոր էր անվանել եւ հերթական անգամ հայտարարել, որ Մեխիկոն Լիմային չի փոխանցի նախագահությունը Խաղաղօվկիանոսյան դաշինքում։ Մեքսիկայի նախագահի կարծիքով՝ Բոլուարտեն իշխանության է եկել անօրինական ճանապարհով, քանի որ պետության նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոն անարդարացիորեն է հեռացվել։





























