Դանիան միացել է Եվրոպական պաշտպանական գործակալության աշխատանքին եւ երեքշաբթի առաջին անգամ կմասնակցի դրա կառավարիչ խորհրդի նիստին։ Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ժամանելով ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպմանը։

«Սկզբում մենք Եվրոպական պաշտպանական գործակալության կառավարիչ խորհրդի նիստ կանցկացնենք, որտեղ առաջին անգամ կողջունենք Դանիային՝ մեր նոր անդամին»,- ասել է նա։