ԵՄ երկրները Բրյուսելին 10 մլրդ եվրոյի հաշիվ են ներկայացրել Ուկրաինա զենքի մատակարարումների փոխհատուցման համար։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ժամանելով ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպմանը։

«Մենք կդիտարկենք Ուկրաինա զինամթերքների մատակարարումները եւ կքննարկենք Խաղաղության եվրոպական ֆոնդը։ Անդամ երկրները մեզ ներկայացրել են 10 մլրդ եվրոյի հաշիվ, ինչը զգալիորեն ավելի շատ է, քան սպասվում էր։ Այսինքն՝  3,5 մլրդ եվրոյից (հատկացված Խաղաղության եվրոպական ֆոնդից մատակարարումների մի մասի փոխհատուցման համար). մենք արդեն կարողացել ենք մոբիլիզացնել 10 մլրդ եվրոյի զենքի մատակարարումներ»,- ասել է Բորելը։