Ամերիկացի լուսանկարչին հաջողվել է ԱՄՆ առաջին տիկնոջը` Միշել Օբամային նկարել սուպերմարկետում: Առաջին տիկնոջ գրասենյակը հաստատել է նկարների իսկությունը, որոնք արվել են Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքի խանութներից մեկում, հաղորդում է ABC News-ը:

Նկարներում լավ երեւում է, որ Միշել Օբամայի հագին մուգ ջինս, գունավոր վերնաշապիկ, Nike բեյսբոլի գլխարկ է, նա արեւային ակնոցներով է:

Միշելը գնումներ է անում մոտ 40 րոպե, եւ նրան ճանաչել է միայն գանձապահը: