Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Ուգլեդար-Մարյինկայի առաջնագիծ՝ զինվորականներին շնորհավորելու ծովային հետեւակի օրվա կապակցությամբ: Այս մասին նա հայտնել է Telegram-ի իր ալիքում եւ լուսանկարներ հրապարակել զինվորականների հետ։
«Այսօր ես այստեղ եմ՝ շնորհավորելու մեր զինվորներին Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի ծովային հետեւակի օրվա կապակցությամբ»,-գրել է նա՝ նշելով, որ «ամենաուժեղ» մարտիկները պարգեւատրվել են, նրանք նաեւ հարգել են զոհված զինվորականների հիշատակը։





























