Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Պեկին, որտեղ կհանդիպի Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Երեքշաբթի վարչապետը գտնվել  Շանհայում։ Այնտեղ նա ելույթ է ունեցել ռուս-չինական բիզնես ֆորումի ժամանակ եւ հանդիպել ռուսաստանցի գործարարների հետ: