Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է պետության մարզերի ղեկավարներին եւ այլ պատասխանատու անձանց հանրապետության առողջապահության ոլորտում իրավիճակի ֆոնին, հաղորդում է «ԲԵԼԹԱ»-ն։

Գործակալության տվյալներով՝ Լուկաշենկոն հատուկ ուշադրություն է դարձրել գյուղերում բժշկական ծառայությունների, այդ թվում՝ շտապօգնության հասանելիության հետ կապված խնդիրներին:

«Երբե՛ք, գյուղի համար չեմ ների։ Երբե՛ք։  Հիշե՛ք դա: Նախ, դիմեմ մարզպետներին։ Ես ձեր կաշին կքերթեմ, բայց դուք այնտեղ կարգուկանոն կհաստատեք»,-ասել է նա։

Նա նշել է, որ երկրում ամենասուր հարցերից մեկը առողջապահության համակարգում առկա իրավիճակն է։ Լուկաշենկոն նաեւ հավելել է, որ բոլոր վերահսկող մարմիններն ու օրենսգիրները պետք է որոշում կայացնեն այդ հարցերի վերաբերյալ, այլ ոչ թե զեկուցեն իրեն: