ԱՀՄ-ի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը դեռ չի կարողացել հասնել իր դեմ հարուցված բռնաբարության մեկ այլ գործի փակմանը: Նախօրեին լրագրող Տրիստան Բանոնի հետ առերեսվելուց հետո, կողմերը չեն հասել խաղաղ համաձայնության, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Սեպտեմբերի 30-ին, կողմերի իրավաբանները հայտարարել են, որ Ստրոս-Կանը եւ Բանոնը «նախկինի պես պաշտպանում են իրենց դիրքորոշումը»:
Առաջիկա օրերին քննությունը պետք է պարզի, գործը դատարան ներկայացնե՞լ, թե՞ հանել մեղադրանքները ԱՄՀ-ի նախկին ղեկավարի վրայից: Լրագրողը հայտնել է իրեն բռնաբարելու փորձի մասին, միայն այն բանից հետո, երբ Ստրոս-Կանին մեղադրեցին Նյու Յորքի Sofitel հյուրանոցում սպասուհու բռնաբարության մեջ:



























