Հանրահայտ երգչուհի Շակիրան Twitter-ի իր էջում ժխտել է տեղեկությունն այն մասին, որ հոկտեմբերի 5-ին իրեն հրավիրել են Գրոզնի` մասնակցելու քաղաքի օրվան նվիրված միջոցառմանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Շակիրան չի մասնակցելու, նրան ոչ ոք էլ չի հրավիրել` ելույթ ունենալ Չեչնիայի նախագահի կամ կառավարության համար»,-ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, հոկտեմբերի 5-ին Չեչնիայում երկու տոն է` Ռամզան Քադիրովի ծնունդը եւ Գրոզնի քաղաքի օրը:
Քադիրովը հայտնել է, որ Շակիրան եւ ջութակահարուհի Վանեսա Մեյը եւ այլ հանրաճանաչ մարդիկ հրավիրվել են «Գրոզնի-Սիթի» բնակելի եւ գործնական կենտրոնի բացման արարողությանը:




























