Ժամանակավրեպ է խոսել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման մասին, դրա համար նախադրյալներ առայժմ չկան, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պատասխանելով տարբեր կողմերի առաջարկած՝ հակամարտության խաղաղ կարգավորման պլաններից որն է ավելի ընդունելի Ռուսաստանի համար եւ կա արդյոք այդ պլանի սեփական տարբերակը հարցին՝ մամուլի քարտուղարն ասել է. «Առայժմ շուտ է խոսել այդ մասին, առայժ, խաղաղ կարգավորման նախադրյալներ չկան»։ «Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»,- ավելացրել է նա։

Ճշտելու խնդրանքին, թե արդյոք Կրեմլում պատրաստ են բանակցությունների Կիեւի ներկայիս իշխանությունների որեւէ ներկայացուցչի հետ, Պեսկովն ասել է. «Հազիվ թե այդ մասին կարող է խոսք լինել, որովհետեւ որեւէ բանակցություն ՌԴ-ի հետ Ուկրաինայում արգելված է»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցած տարվա հոկտեմբերին գործողության մեջ է մտցրել Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների անցկացման անհնարինության մասին։