Տեխասի գլխավոր դատախազ Քեն Փաքսթոնը դատի է տալիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին վերջերս ներդրված ապաստանի մասին կանոնի պատճառով՝ պնդելով, որ CBP One հավելվածն օգտագործվում է դաշնային օրենքը շրջանցելու համար, գրում է Fox News-ը։
«42-րդ բաժնի դադարեցումից հետո հարավային սահմանի միջոցով անօրինական օտարերկրացիների ներխուժման խնդիրը լուծելու կեղծ փորձի ժամանակ Բայդենի վարչակազմը հրապարակել է նոր կանոն, որով ներգաղթյալներին առաջարկվում է ներբեռնել հավելվածը՝ սահմանն ապօրինի հատելու հարմար ժամանակ եւ վայր ընտրելու համար»,-ասվում է հայցում։
Փաքսթոնը կարծում է, որ հավելվածի օգտագործումն անօրինական կերպով նախապես հավանություն է տալիս ներգաղթյալների մուտքին։





























