Մոլդովայի ներքին գործերի նախարար Աննա Ռեւենկոն պահանջել է 60 օրով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը Մոլդովայի Հանրապետության ամբողջ տարածքում։

Կառավարությունը հավանություն է տվել առաջարկին։ Դորին Ռեչանը կխնդրի խորհրդարանին եւս 60 օրով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը՝ սկսած հունիսի 4-ից։

Ռեչանը եւ Ռեւենկոն հավաստիացրել են, որ, ըստ կանխատեսումների, առաջիկա ամիսներին ռազմական գործողություններն Ուկրաինայում կսաստկանան, եւ փախստականների հոսքը կարող է ավելանալ, գրել է realitatea.md-ն։