Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը չհայտարարված այցով ժամանել է Կիեւ։
«Ալեքսեյ Ռեզնիկովը եւ Բեն Ուոլեսը քննարկել են Մեծ Բրիտանիայում ուկրաինացի զինվորականների պատրաստությունը շարունակելու հարցերը»,-ասվում է նախարարության կայքում։
Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ Ուոլեսը հայտարարել է, որ ամեն անգամ գոհունակություն է զգում, երբ այցելում է Կիեւ եւ շփվում ուկրաինացի զինվորականների հետ: Իր հերթին, Ռեզնիկովը հայտնել է, որ նախարարները հանդիպել են օդաչուների հետ, որոնք վերապատրաստվել են Մեծ Բրիտանիայում եւ արդեն կիրառում են Storm Shadow մեծ հեռահարության թեւավոր հրթիռները:





























